Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սամսոն Ղազարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

Սամսոն Ղազարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման
13.02.2013 | 16:06

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Դատարանը հաստատված համարեց ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտեց հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վերաորակեց նույն հոդվածի 1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատեց՝ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ընդունված համաներման մասին որոշմամբ: Ս.Ղազարյանը հայտարարեց, որ բողոքարկելու է դատավճիռը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ս.Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ